Այրվել են տան տանիքի կառուցատարրերը
Հունիսի 17-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սահմանապահների փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հայկ Մ․) տանիքում (100 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:23-ին, մարվել՝ 10:36-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ)։
Կարծիքներ